Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա

Այսօր՝ հունիսի 23-ին, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ում լուսանկար էր հրապարակվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ, ձեռքին տուփ, որը պարունակում էր 7-8 հատ ծիրան։ Մարթա Կոսը գրել էր․ «Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն։ Սա կօգնի հայ արտադրողներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և իրենց բարձրորակ արտադրանքը հասցնել նոր շուկաներ»։

Լուրը տեղադրել են բազմաթիվ լրատվական կայքեր, այդ թվում՝ Yerevan.Today-ը, և բոլորի ֆեյսբուքյան էջերում լուսանկարն արժանացել է ֆեյսբուքյան օգտատերերի բուռն ծաղրին և քննադատությանը։

Ներկայացնում ենք հազարավոր բացասական մեկնաբանություններից մի քանիսը։

Leave a Comment