Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է


Հասարակություն


Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։ Այս մասին հայտնել է  ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Նրա խոսքով, զինծառայողը վիրահատվել է։ 

«Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,- ասաց Թորոսյանը։ 


Leave a Comment