«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև ստորագրված համաձայնագրով հայկական ընկերությունը կոմերցիոն հիմունքներով ինտերնետ տրաֆիկի տարանցում է իրականացնելու Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Team Telecom Armenia-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշել է, որ գործարքը բացառապես բիզնես բնույթի է և չի պարունակում ազգային անվտանգության ռիսկեր։
Նրա խոսքով՝ խոսքը տվյալների փոխանակման մասին չէ, այլ ինտերնետ տրաֆիկի տարանցման՝ DWDM տեխնոլոգիայով, ինչը նպատակ ունի նաև բարձրացնել ցանցի կայունությունն ու թողունակությունը։