Էբոլայի զոհերի թիվը շարունակում է աճել․ մեկ օրում՝ ևս 13 մահ

Էբոլայի զոհերի թիվը շարունակում է աճել․ մեկ օրում՝ ևս 13 մահ

Կոնգոյում Էբոլայի բռնկումը շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնել։ Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդությունից գրանցվել է ևս 13 մահ, ինչի հետևանքով հաստատված մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 267-ի։

Պաշտոնական տվյալներով՝ Էբոլայով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1048-ի․ սա 45-ով ավելի է, քան մեկ օր առաջ։ Հիվանդանոցներում և մեկուսարաններում բժիշկների հսկողության տակ այժմ գտնվում է 371 պացիենտ։ Միևնույն ժամանակ, 112 մարդ արդեն ամբողջությամբ ապաքինվել է։

Նշվում է նաև, որ հիվանդության մահացության մակարդակը կազմում է 25,5%։ Լավ նորությունն այն է, որ մայիսի 26-ից ի վեր Հարավային Կիվու նահանգում վիրուսի փոխանցման նոր դեպքեր չեն գրանցվել։ Հենց այդ բնակավայրը երեք օջախներից մեկն էր, որտեղ ամսի 15-ին սկսվել էր Էբոլայի բռնկումը։ Իսկ հիվանդության հիմնական էպիկենտրոնը շարունակում է մնալ Իտուրի նահանգը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment