ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկության.
«Հանուն ՀՀ հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։