ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախարարն իր X-ի էջում։
«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ քննարկել ենք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները, որոնք նախկինում ակտիվորեն օգտագործվել են մեր երկրների միջև։
Սկսելով մեր երկրում անհրաժեշտ տեխնիկական սպասարկման աշխատանքները՝ մենք գնահատեցինք այն փուլը, որում հայկական կողմը գտնվում է մրցույթների նախապատրաստման և անցկացման գործընթացում։
Քննարկեցինք նաև Կարս-Անի Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անի կամրջի վերականգնման գործընթացն ու այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել մեր ընդհանուր պատմության կարևոր հետքերից մեկը»,- գրել է նա։
