Հայաստանի և Թուրքիայի նախարարները Բրյուսելում քննարկել են պատմական Անիի կամրջի վերականգնման գործընթացը

Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Թուրքիայի նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման հարցերը։

Դավիթ Խուդաթյանի և Աբդուլքադիր Ուրալօղլուի բանակցությունների օրակարգում ներառված է եղել նաև Անիի մոտակայքում գտնվող պատմական կամրջի վերականգնման թեման։ 

Այս մասին Х սոցիալական ցանցում հայտնել է թուրք նախարարը։

Leave a Comment