Դալարիկ կայարանում տեղի ունեցած վթարի հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Այս մասին Auroranews.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։
«Քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում, վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնեցին գերատեսչությունից։
Հիշեցնենք՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։