Այսօր Դալարիկ կայարանում տեղի ունեցած վթարի հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում. Radar Armenia-ն տեղեկացավ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք՝ ՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
