Երևան–Գյումրի էլեկտրագնացքի երթը չեղարկվել է վթարի պատճառով

«Դալարիկ» կայարանում տեղի ունեցած պատահարի հետևանքով խախտվել է Երևան–Գյումրի էլեկտրագնացքի գրաֆիկը, և ժամը 14։25-ի նախատեսված ուղերթը չի կայանա։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ հունիսի 23-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով խախտվել է ընկերության էլեկտրագնացքների երթևեկության ժամանակացույցը, ինչպես նաև չեղարկվել է Երևան-Գյումրի 686 էլեկտրագնացքի երթը (14:25)։

Նախապես հայտնի էր դարձել, որ ժամը 11:55-ին Արմավիրի մարզում բենզատար ավտոմեքենան բախվել է կոնտեյներային գնացքին: Այս բախման հետևանքով վնասվել են ինչպես շարժակազմը, այնպես էլ կոնտակտային ցանցը:

Վթարի հետևանքով բենզատարի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Տղամարդը 

Leave a Comment