Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ լինել բանակցությունների Կիևի հետ։

Ուկրաինայի շուրջ իրավիճակին նվիրված կլոր սեղանի ընթացքում նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ էր երկխոսության նաև 2022 թվականին Ստամբուլում անցկացված բանակցությունների ժամանակ։

Լավրովը միաժամանակ քննադատել է Եվրամիությանը՝ պնդելով, որ այն չի կարող անաչառ միջնորդ լինել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, քանի որ բացահայտ աջակցում է Կիևին։

Նրա խոսքով՝ եվրոպական երկրները մտադիր են շարունակել աջակցել Ուկրաինային նաև հակամարտության ավարտից հետո և չեն ձգտում հավասար երկխոսության Մոսկվայի հետ։

ՌԴ արտգործնախարարը նաև հայտարարել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ապահովել Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը

Leave a Comment