Վաշինգտոնում քննարկվելու է ադրբեջանցիների «էթնիկ զտումների» թեման

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ վաղը Վաշինգտոնում նախատեսվում է միջազգային համաժողով՝ կապված «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտումների» թեմայի հետ։

Ըստ նույն աղբյուրի՝ միջոցառումը տեղի կունենա Կապիտոլիումում և կկազմակերպվի «Բաքվի նախաձեռնողական խմբի» կողմից, որը ստեղծվել է 2023 թվականին Ադրբեջանի կողմից։

Նշվում է, որ կառույցը սկզբում հանդես է եկել «ֆրանսիական գաղութատիրության» դեմ դիրքորոշումներով, իսկ հետագայում իր գործունեությունը կենտրոնացրել է նաև Հնդկաստանի իշխանությունների քննադատության վրա։

Վերջին շրջանում խմբի հիմնական ուշադրությունը, ըստ ադրբեջանական կողմի, ուղղված է Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտումների» թեմային։

Leave a Comment