Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ստուգումներ անցկացնել այն օբյեկտներում, որոնք վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով։
Նրա խոսքով՝ նման ստուգումների համար չկա որևէ իրավական հիմք կամ ընթացակարգ։
Իրանական կողմն ընդգծել է, որ որպես Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) անդամ՝ երկիրը շարունակում է իր միջուկային գործունեությունը միայն սահմանված բնականոն ռեժիմով՝ հրաժարվելով արտաքին միջամտությունից կամ լրացուցիչ տեսչական ստուգումներից այդ օբյեկտներում։
