Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ


Հասարակություն


Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 19-ին։ 

Ժամը 16.20-ին մայրաքաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քրեական ոստիկանները ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին այս տարվա ապրիլի 29-ից առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված մարտական ատրճանակ և գաղտնի փականով դանակ։

Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննությունը շարունակվում է։


Leave a Comment