Թուրքմենաստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ալիևի հետ օկուպացված Արցախում է


Միջազգային


Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, որը պետական ​​այցով գտնվում է Ադրբեջանում, այսօր ժամանել է օկուպացված Արցախի Վարանդայի շրջան:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վարանդայի միջազգային օդանավակայանում նրա պատվին պատվո պահակախումբ է կազմվել։

Թուրքմենստանի նախագահին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Leave a Comment