Պուտինի օգնականը խոսել է Հայաստանի վարած քաղաքականության մասին


Միջազգային


Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումների վրա հարձակվելու փորձ:

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը,-գրում է Ria.ru-ն:

«Մենք տեսնում ենք փորձեր՝ անընդհատ  հարձակվելու այն ինտեգրացիոն միավորումների վրա, որոնցում մեր երկիրն անմիջականորեն մասնակցում է։ Միևնույն ժամանակ, նրանք առաջ են մղում այն ​​պատրանքային գաղափարը, որ դարեր շարունակ կողք կողքի ապրած և միշտ միմյանց օգնած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարող են վերանայվել», – ասել է Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում։

 


Leave a Comment