Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։
Ըստ որոշման՝ արժանապատիվ Տ. Անանիա քահանա Անտոնյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում։
Արժանապատիվ Տ. Վահան քահանա Զաքարյանը ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, Տ. Աբրահամ քահանա Հարությունյանը՝ Տավուշի թեմում, իսկ Տ. Մուշեղ քահանա Ավագյանը՝ Արգենտինայի հայոց թեմում։