Թեհրանը պահանջում է, որ իսրայելական ուժերը հնարավորինս շուտ դուրս գան Լիբանանի տարածքից, հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
«Զինադադարի համաձայնագիրը պետք է ներառի իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից։ Սա դեռևս տեղի չի ունեցել։ Իրանը կարծում է, որ դա պետք է արվի հնարավորինս շուտ», – ասել է նա լրագրողներին Ժնևում։
Հունիսի 21-ին Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարել Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում՝ միջնորդ երկրներ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ: Երկուշաբթի առավոտյան իրանական պատվիրակությունը Շվեյցարիայից մեկնել է Թեհրան: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է Շվեյցարիայում Միացյալ Նահանգների հետ բանակցություններում առաջընթացի մասին: