Սաղաթելյան․ խուզարկության ընթացքում առգրավվել են զարդեր և գումար – Նորություններ 23.06.2026

Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանում։

Սաղաթելյանի խոսքով՝ խուզարկության պատճառը ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու վերաբերյալ վարույթն է։

Նա հայտնել է, որ խուզարկության ընթացքում առգրավվել են բնակարանում գտնվող զարդեր և որոշակի գումար։

«Սա վերջին յոթ տարիներին իմ նկատմամբ իրականացվող հետապնդումների հերթական դրսևորումն է և հերթական ապօրինի գործողությունը»,- նշել է Սաղաթելյանը։

Նրա պնդմամբ՝ ԴԱՀԿ-ը ներգրավվել է քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացում և իր նկատմամբ ներկայացրել է ապօրինի պահանջներ։

Սաղաթելյանի խոսքով՝ իր իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել է Վարչական դատարան, ինչից հետո, նրա գնահատմամբ, դատախազությունը նախաձեռնվել է քրեական վարույթ, որը փոխանցվել է Քննչական կոմիտեին։

«Այնուհետև իրականացվել է խուզարկություն։ Այս պահին որևէ դատավարական կարգավիճակ չունեմ»,- հայտարարել է նա։

 

Leave a Comment