ՍԴ որոշումից հետո ձերբակալություններ են սպասվում․ ԶԼՄ – armeniatoday.am

Հուլիսի սկզբին կարող է նոր ձերբակալությունների ալիք սկսել, գրում է «Իրավունք» թերթը։

Ըստ թերթի տվյալների՝ թիրախում կհայտնվեն ոչ միայն ընդդիմադիրները, այլ նրանց հետ փոխկապակցված անձինք։

Ըստ թերթի աղբյուրների՝ ժամկետը պայմանավորված է Սահմանադրական Դատարանի (ՍԴ) որոշման կայացման հետ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել են քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք առաջարկվել է անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։

Leave a Comment