
Իրավիճակը լարվել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո:
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրել են Հայաստանի խորհրդարանական ընտրություններում «ձայներ գողանալու մեջ»:
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որն այդ պահին վարել է նիստը, հակադարձել է՝ հորդորելով լռել, քանի որ իրենց «լիդերը մեղադրվում է պետական դավաճանության մեջ» (նկատի ունի Անդրանիկ Թևանյանին–ԽՄԲ..)։ Դրանից հետո փոխքաղաքապետ Փամբուխչյանը հորդորել է լռել բոլորին ու զբաղեցնել տեղերը:
Ավագանու անդամները վիրավորանքներ ու հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վիճաբանել են նաև ավագանու կին անդամները: