Հունիսի 28-ին Երևանի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

  • 06:30–09:00   Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց),    Փավստոս Բուզանդի փողոց
  • 07:30–10:00  Խանջյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա , Երվանդ Քոչարի փողոց,
  • 07:30–10:30  Ալեք Մանուկյան փողոց, Ավետիք Իսահակյան փողոց, Տերյան փողոց, Թումանյան փողոց,  Աբովյան փողոց
  • 08:00–12:00 Վազգեն Սարգսյան փողոց, Բեյրութի փողոց, Արգիշտիի փողոց, Մաշտոցի պողոտա, Հակոբ Պարոնյան փողոց, Պռոշյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)

Քաղաքապետարանից հորդորում են նախապես պլանավորել ձեր երթուղին և օգտվել այլընտրանքային ճանապարհներից։

Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Leave a Comment