Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում Է Ռուսաստանը, հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի հետևորդների համառ փորձերը՝ հարված հասցնելու ինտեգրացիոն միավորումներին, որոնց մասնակցում է անմիջականորեն մեր երկիրը։
Ընդ որում, պատրանքային պատկերացումներ են սերմանվում այն մասին, որ ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի, միշտ օգնել են միմյանց, կարելի է վերանայել», – ասել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։