Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահն աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Նոր Զելանդիայի թիմի նկատմամբ հաղթանակը նշել է յուրովի։
Հանդիպումից հետո նա հյուրանոցի մոտ պարել է երկրպագուների հետ։
Եգիպտոսի հավաքականը նորզելանդացիներին հաղթել էր 3։1 հաշվով և 4 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը։