Ավելի վաղ՝ Auroranews.am կայքը՝ հղում անելով ArmLur.am-ին հայտնել էր, որ Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։
Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարության հետ՝ մանրամասներ ճշտելու համար։ Նախարարությունից մեզ հայտնեցին․
«Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առռողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,- հայտնեցին գերատեսչությունից։