Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Նորվեգիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռութերֆորդ քաղաքում մրցեց Սենեգալի հավաքականի հետ։ Խաղն անցավ լարված պայքարում և ավարտվեց նորվեգացիների հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Հոլանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարկուս Պեդերսենը։ Սենեգալցիներից դուբլ ձևակերպեց Իսմաիլա Սառը։
Երկու խաղից հետո նորվեգացիները ունեն 6 միավոր, Սենեգալը միավոր չունի։