Երևանի Ամիրյան փողոցը անվանափոխվեց Պապ թագավորի անունով: Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ Երևանի ավագանու նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով: Նիստի մեկնարկին ավագանու մի խումբ անդամներ առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող և քննարկել, սակայն առաջարկը մերժվեց ավագանու քվեարկությամբ։