ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարանում իրականացված խուզարկությունն ավարտվել է։ Այս պահին իրավապահները փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ բնակարանի խուզարկության ընթացքում որևէ բան չի հայտնաբերվել։
Auroranews-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Իշխան Սաղաթելյանի տանը Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ: