Ավետ Ավետիսյան փողոցը վերաբացվել է հունիսի 23-ից։
Հիմնանորոգման աշխատանքների իրականացման պատճառով Ավետ Ավետիսյան փողոցը փակ էր ապրիլի 3-ից։ Խորհրդային միության ժամանակաշրջանում կառուցված և քայքայված խրամուղիների հետևանքով այնտեղ առաջացել էր փլուզման վտանգ։
Այս փողոցի փակվելու պատճառով սկիզբ առած խցանումները էլ ավելի մեծացան, երբ հունիսի 17-ին հիմնանորոգման նպատակով դադարեցվեց նաև Աջափնյակ համայնքն Արաբկիրին միացնող Կիևյան կամրջի երթևեկությունը։

