Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը

Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։

Նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի թվում։ Ավագանու ընդդիմադիր անդամները փորձ կատարեցին հարցը դարձնել զեկուցվող, սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չհամաձայնեց առաջարկին, և նախագիծն հաստատվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։

Leave a Comment