Այսօր իրավապահները ներխուժել են ՀՅԴ ՀԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարան․ քիչ առաջ հայտնի դարձավ, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի փոխանցմամբ հայտնել է Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ բնականաբար ոչինչ չի հայտնաբերվել։
Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են իրականացվում խուզարկությունները՝ դեռևա հայտնի չէ։