Մբապեի դուբլը կայծակի պատճառով ընդհատված խաղում և Ֆրանսիայի վստահ հաղթանակը․ ԱԱ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա – Իրաք հանդիպումն ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում որոշ ժամանակով ընդհատվել է։ Պատճառը կայծակն ու անձրևն է եղել։

Հիշեցնենք, որ իսկզբանե այս հանդիպման անցկացումը վտանգված է եղել եղանակի պատճառով։

Խաղի ընդհատման պահին հաշիվը եղել է 1-0։ Հանդիպման վերսկսումից հետո ֆրանսիացիները աչքի են ընկել ևս երկու անգամ։

Դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն, մեկ գոլ էլ հեղինակել է Ուսման Դեմբելեն։

Leave a Comment