Իրանը համաձայնել է կապի ուղի ստեղծել Հորմուզի նեղուցով նավերի անցման վերաբերյալ՝ հակամարտություններից և միջադեպերից խուսափելու համար, ըստ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի։
«Հորմուզի նեղուցում կարող են խնդիրներ առաջանալ, ուստի, մենք համաձայնել ենք ստեղծել կենտրոն և կապի գիծ, որպեսզի խնդիրներ առաջանալու դեպքում կարողանանք դրանք ավելի արագ լուծել 30-օրյա ժամկետում», – պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Mehr լրատվական գործակալությունը։
«Այս կապի գիծը նախատեսված չէ Իրանից անցման համար թույլտվություն ստանալու համար. թույլտվություն ստանալը առանձին ընթացակարգ է: Այս գիծը նախատեսված է միայն նավերի հետ կապված խնդիրները կամ հնարավոր միջադեպերը լուծելու համար, որոնց վերաբերյալ կարող են պարզաբանումներ տրվել», – հավելել է Ղալիբաֆը։