Թրամփը քննարկել է հրթիռների արտադրությունն արագացնելու հարցը – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Պենտագոնի ղեկավարությանը և ԱՄՆ խոշոր պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչներին՝ հրթիռների և այլ զինամթերքի արտադրության արագացումը քննարկելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ Թրամփը մտադիր է կոչ անել պաշտպանական արդյունաբերությանը ավելի արագ համալրել ԱՄՆ զենքի պաշարները, որոնք սպառվել են Իրանի հետ հակամարտության պատճառով։ Հանդիպմանը, ինչպես սպասվում է, մասնակցում են պաշտպանության փոխնախարար Սթիվեն Ֆեյնբերգը, ինչպես նաև Lockheed Martin-ի, RTX-ի, Boeing-ի, L3Harris-ի, Northrop Grumman-ի և Honeywell Aerospace-ի ներկայացուցիչները։

Թերթը նշում է, որ Պենտագոնը նախկինում նախնական համաձայնությունների էր հասել արտադրողների հետ՝ Patriot և Tomahawk հրթիռների արտադրությունն ընդլայնելու համար, սակայն այդ ծրագրերի լիարժեք ֆինանսավորումը դեռևս չի հաստատվել Կոնգրեսի կողմից։

Ըստ Wall Street Journal-ի՝ 2027 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծում Պաշտպանության նախարարությունը խնդրել է 52,9 միլիարդ դոլար՝ 12 տեսակի կարևորագույն զինամթերքի, այդ թվում՝ Patriot, Standard Missile և THAAD հրթիռների արտադրությունը ընդլայնելու համար։

Leave a Comment