ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարծում է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը գտել են Հորմուզի նեղուցը բաց պահելու միջոց:
«Մենք ստեղծել ենք մեխանիզմ՝ ապահովելու համար, որ Հորմուզի նեղուցը ոչ միայն բաց լինի, այլև այն բաց մնա», – Բյուրգենշտոկում իրանական պատվիրակության հետ բանակցություններից հետո՝ Շվեյցարիայից մեկնելուց առաջ, լրագրողներին ասել է Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Վենսը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցով արդեն իսկ առաքվել է մոտ 15 միլիոն բարել նավթ։ Նա կարծում է, որ համաշխարհային շուկաներում վառելիքի գները միայն կշարունակեն նվազել։
«Երկրորդ, մենք ստեղծել ենք ճիշտ մեխանիզմ՝ տարածաշրջանային զինադադարն ապահովելու, առաջացող անխուսափելի հակամարտությունները վերահսկողության տակ պահելու համար։ Մենք աշխատում ենք դաշնակիցների հետ՝ իսրայելցիներից մինչև Պարսից ծոցի արաբական երկրներ, որպեսզի համոզվենք, որ զինադադարը պահպանվում է։ Մենք շատ, շատ լավ պատկերացում ունենք, թե ինչպես են ընթանում իրադարձությունները», – ասել է փոխնախագահը։