«Անուշ». մոնոներկայացում, որը ներկայացնում է «Թատրոն 8»-ը – Ազգ

«Թատրոն 8»-ը հունիսի 26-ին, Հովհաններս Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացնում է «Անուշ» մոնոներկայացումը։ Շատերին սիրելի «Անուշն» առաջին անգամ է ներկայացվում այս ձևաչափով։

Ինչպե՞ս կարող է մեկ դերասան մարմնավորել մի ամբողջ աշխարհ։ Այս բացառիկ բեմադրությունում Հովհաննես Թումանյանի բոլոր կերպարները կենդանանում են մեկ մարդու կատարմամբ՝ հոգեբանական դերափոխումների վարպետության շնորհիվ։

«Թատրոն 8»-ն առաջարկում է՝ բացահայտե՛ք «Անուշը» նոր տեսանկյունից և ապրե՛ք այս հուզիչ պատմությունը միանգամայն նոր թատերական ձևաչափում։

Բեմադրիչ՝ Վլադիմիր Տարասյանց

Դերակատար՝  Ժաննա Հովակիմյան

Ներկայացման ձևավորումը Սուսաննա Մանուկյանի։

Գրաֆիկ դիզայներ՝ Ռեբեկա Խաչիկյան

Լուսանկարիչներ՝ Արամ Աժդահարյան, Մերի Դավթյան

Leave a Comment