Անձնական տվյալների շանտաժ․ մեղադրանք է առաջադրվել երկու անձի նկատմամբ

Ինչպես Iravaban.netը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, հունիսի 19-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից դատարան է ուղարկվել քրեական գործ, որով երկու անձի նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ՝ շանտաժի և շորթման եղանակով գումար կամ այլ շահ ստանալու, ինչպես նաև անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման և պահպանման համար։ Գործը գտնվում է Երևանի քրեական դատարանի դատավոր Գևորգ Սարգսի Պողոսյանի վարույթում։

Ըստ գործի նյութերի Է․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ առանց Ս. Մ-ի համաձայնության, օգտագործելու նպատակով ձեռք է բերել և պահել անձնական տվյալ համարվող՝ վերջինիս մերկ լուսանկարները և տեսագրությունները, ինչպես 2026 թվականի մայիսի 4-ին Ն․  Տ.- Մ․-ի հետ՝ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շանտաժի եղանակով Ս. Մ-ից կատարել է շորթում:

Ն․ Տ.-Մ․-ին, իր հերթին, մեղադրանք է առաջադրվել նույն խմբային գործողություններին մասնակցելու համար՝ շանտաժի եղանակով շորթում իրականացնելու կապակցությամբ։

Է․ Ա․-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգիրք՝ 204-րդ հոդված, առաջին մասով և  ՀՀ քրեական օրենսգիրք՝ 258-րդ հոդվածի եկրորդ մասոի  8-րդ կետով  (2021թ. մայիսի 5-ի գործող խմբագրություն)։

Ն․ Տեր-Մ․-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 258, մաս 2, կետ 8 (2021 թվականի մայիսի 5-ին ընդունված գործող խմբագրություն)։

Դատարանի կողմից որպես խափանման միջոց կիրառվել են կալանավորում և տնային կալանք, ինչպես նաև որոշ սահմանափակումներ՝ ներառյալ բացակայելու արգելք։

Իրեղեն ապացույցների շարքում գործին կցված են մի քանի փաթեթ նյութեր, որոնք հանձնվել են դատարանին, – տեղեկացնում  է Iravaban.netը։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






Կարդացեք նաև՝


Leave a Comment