Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալն ընդգրկվել է աշխարհի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնկայում, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։
Խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Լամին Յամալը Սաուդյան Արաբիայի հավաքականի դարպասը գրավել է 18 տարեկան 343 օրականում։
Այդ ցուցանիշով Լամին Յամալն առաջ է անցել Լիոնել Մեսսիից։
1.Պելե (Բրազիլիա)՝ 17 տարեկան 239 օրական
2.Մանուել Ռոսաս (Մեքսիկա)՝ 18 տարեկան 93 օրական
3.Գավի (Իսպանիա)՝ 18 տարեկան եւ 110 օրական
4.Իբրաիմ Մբայե (Սենեգալ)՝ 18 տարեկան 143 օրական
5.Մայքլ Օուեն (Անգլիա)՝ 18 տարեկան 190 օրական
6.Նիկոլաե Կովաչ (Ռումինիա)՝ 18 տարեկան 197 օրական
7.Դմիտրի Սիչյով (Ռուսաստան)՝ 18 տարեկան 231 օրական
8.Լամին Յամալ (Իսպանիա)՝ 18 տարեկան 343 օրական
9.Լիոնել Մեսի (Արգենտինա)՝ 18 տարեկան 357 օրական
10.Ջուլիան Գրին (ԱՄՆ)՝ 19 տարեկան 25 օրական