ՏԿԵՆ-ը պատրաստել է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստել է «Հայաստանի էլեկրտրական ցանցերի» (ՀԷՑ) 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ, հայտնել է  ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

Նրա խոսքով՝ նախագիծն արդեն հրապարակել է և ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ կճանաչի։

Ըստ Պետրոսյանի՝ նախագծի հիմնավորման հիմքում դրված են մի շարք փաստեր։ Նշվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի գործողության դադարեցումից հետո անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը։

Նաև ասվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։

Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը։

Leave a Comment