ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը՝ շրջանառության մեջ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ մասնագիտություններով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգն ու պայմանները։ Սակայն շատերը չգիտեն, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացվել նոր որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։

Ինչպես տեղեկացնում է նախագծի հիմնավորումը, ՀԷՑ-ը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում՝ ապահովելով բնակչության, առողջապահական և կրթական հաստատությունների, ջրամատակարարման համակարգերի, կապի միջոցների և տնտեսության բնականոն գործունեությունը։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են, և դրանց աշխատանքի խափանումը կարող է հանգեցնել սոցիալական, տնտեսական ու անվտանգային լուրջ հետևանքների։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Նախագծով նշվում է, որ, հաշվի առնելով ոլորտի բնական մենաշնորհային բնույթն ու հանրային նշանակությունը, առկա են բավարար իրավական և հանրային հիմքեր՝ ՀԷՑ-ի գործունեությունը հանրության գերակա շահ ճանաչելու համար։

Էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ՀԷՑ) Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում՝ ապահովելով բնակչության, հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման համակարգերի, կապի և տնտեսության բնականոն աշխատանքը։ Էլեկտրամատակարարման խափանումը անմիջական ազդեցություն ունի ազգային անվտանգության, առողջապահության և հասարակական կայունության վրա։

ՀԷՑ-ի գործունեությունը սովորական մասնավոր գործունեություն չէ, այլ հանրային նշանակության ենթակառուցվածքի կառավարում, որը ենթակա է խիստ պետական վերահսկողության։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիայի դադարեցման գործընթացի նախաձեռնությունը ցույց է տալիս, որ պետությունը գնահատել է հնարավոր խախտումները որպես այնպիսիք, որոնք կարող են վնասել հարյուր հազարավոր բաժանորդների շահերը։ Հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը։

Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են։ Դրանց աշխատանքից կախված են ոչ միայն կենցաղային պայմանները, այլև արդյունաբերությունը, պետական կառույցները, տրանսպորտը և կապի համակարգերը։ Նման ոլորտներում պետության վերահսկողության ուժեղացումը հաճախ հիմնավորվում է հանրային անվտանգության և կայունության նկատառումներով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել հանրության գերակա շահի նպատակով՝ օրենքով սահմանված դեպքերում և համաչափության սկզբունքով։ Եթե պետական մարմինը հիմնավորում է, որ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում առկա խնդիրները վտանգում են հանրային շահը, ապա միջամտությունը կարող է իրավաչափ համարվել։ Էլեկտրաէներգիայի մատակարարումը չի կարող դադարել նույնիսկ կառավարման ճգնաժամի դեպքում։

Հետևաբար պետությունը պարտավոր է առաջնահերթ ապահովել համակարգի անխափան աշխատանքը՝ անկախ մասնավոր ընկերության վիճակից կամ սեփականատիրոջ փոփոխությունից։

Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ Սահմանադրության, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորման ոլորտը կարգավորող իրավական ակտերի համակարգային վերլուծությունից բխում է, որ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտը հանդիսանում է բնական մենաշնորհի բնագավառ և ենթակա է պետական հատուկ վերահսկողության՝ սպառողների իրավունքների, էներգետիկ անվտանգության և ծառայությունների անընդհատության ապահովման նպատակով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման գործընթացի նախաձեռնումը փաստում է, որ իրավասու պետական մարմինը արձանագրել է այնպիսի հնարավոր խախտումներ կամ ռիսկեր, որոնք կարող են վտանգել հանրային շահը, այդ թվում՝

  • բնակչության անխափան էլեկտրամատակարարումը,
  • սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը,
  • էներգետիկ համակարգի կայունությունը,
  • սպառողների իրավունքների պաշտպանությունը։

Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել օրենքով՝ հանրության գերակա շահի ապահովման նպատակով՝ պահպանելով համաչափության, իրավաչափության և անհրաժեշտության սկզբունքները։ Տվյալ դեպքում հանրության գերակա շահը դրսևորվում է հանրապետության բնակչության կենսական ծառայությունների անխափան ապահովման, էներգետիկ անվտանգության պահպանման և հանրային կարգի պաշտպանության անհրաժեշտությամբ։

Ուստի, հաշվի առնելով ՀԷՑ-ի կողմից իրականացվող գործունեության բացառիկ նշանակությունը, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա, ինչպես նաև ոլորտի բնական մենաշնորհային բնույթը, առկա են բավարար իրավական և հանրային հիմքեր՝ ՀԷՑ-ի գործունեությունը հանրության գերակա շահ ճանաչելու համար։

Ակնկալվող արդյունքը.

Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։ Ուստի սույն որոշման ընդունման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ:

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված մարմինները կամ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  կողմից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Կապը առկա չէ:

Leave a Comment