Այս առաջնությունում մրցակցությունն ավելի սուր է․ Ֆերնանդես

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը համեմատել է 2022թ․ և այս տարվա աշխարհի առաջնությունները։

«Ես զգում եմ, որ ֆուտբոլը դառնում է շատ ավելի միանման։ Այս առաջնությունում մրցակցությունն ավելի սուր է, քան Կատարում։ Կան շատ հավաքականներ, որոնք զարմացնում են և ավելի մեծ դեր են խաղում»,- Էնցո Ֆերնանդեսի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։

Առաջին տուրում Արգենտինան Լիոնել Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթել էր Ալժիրին։

Leave a Comment