Իրանի հավաքականը տարիքային ռեկորդ է գրանցել․ ԱԱ

Ֆուտբոլի Իրանի հավաքականի մեկնարկային կազմի խաղացողների միջին տարիքը Բելգիայի դեմ խաղում եղել է 32 տարեկանից բարձր, ինչը աշխարհի առաջնությունների տարիքային ռեկորդ է, հաղորդում է Opta-ն։

Բելգիա – Իրան հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0։0։

Իրանի մեկնարկային կազմի խաղացողների միջին տարիքը կազմել է 32 տարեկան 181 օրական։ Այսպիսի վիճակագրություն աշխարհի առաջնությունում վարում են 1966 թվականից։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1998թ. աշխարհի առաջնությունում։ Գերմանիայի մեկնարկային կազմի խաղացողների միջին տարիքը կազմել էր 31 տարեկան 334 օրական։

Leave a Comment