Ֆրանսիան աշխարհի չեմպիո՞ն. ո՞ր թիմին է երկրպագում ՆԳ նախարարը

Ֆրանսիան աշխարհի չեմպիո՞ն. ո՞ր թիմին է երկրպագում ՆԳ նախարարը

Մեխիկոյում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որտեղ այս տարի առաջին անգամ գավաթակրի տիտղոսի համար պայքարում է ոչ թե 32, այլ 48 թիմ։ 2026 թ. գլխավոր ինտրիգներից մեկը Իրանի մասնակցությունն է, քանի որ այդ երկրի հավաքականի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներն էլ նախատեսված են Միացյալ Նահանգներում։

Radar Armenia-ն աշխարհի առաջնության թեմայով մի քանի հարց է ուղղել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին.

-Տիկի՛ն Սարգսյան, հետևո՞ւմ եք աշխարհի առաջնությանը։

-Ծանրաբեռնվածությունս թույլ չի տալիս առաջնության ամեն խաղը նայել, հետևում եմ արդյունքներին: Որոշ կարևոր խաղերի դիտարժան պահերն եմ փորձում նայել:

-Ո՞ր թիմին եք երկրպագում։

-Նախընտրում եմ Արգենտինայի հավաքականը: Սիրում եմ նաև Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների խաղը:

-Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։

-Իհարկե, ամեն բան դեռ առջևում է, մարզչական լուծումներից ու ֆուտբոլիստների մարզավիճակից շատ բան է կախված: Այս պահին կարծում եմ՝ Ֆրանսիան կդառնա չեմպիոն:

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

Leave a Comment