Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի․ նախագիծ




Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը (բաժնեմասը) հանրային գերակա շահ կճանաչի։ Համապատասխան նախագիծը հրապարակել է ՏԿԵՆ-ը։


 


Ըստ նախագծի՝ հիմնավորումը պայմանավորված է, քանի որ


 


էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է,


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դադարեցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի գործողությունը,


անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը,. սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը,


Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունն ունի բացառիկ նշանակություն, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա մեծ է:


 


Նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը։


 


 



 


 

Leave a Comment