Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում ընթացքի մեջ են շինարարական 2-րդ փուլի աշխատանքները:
Իր ռելիեֆով ու չափերով տարբերվող հանգստի այս գոտին կունենա բեմ ու ամֆիթատրոն, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, մարզվելու գոտի, հեծանվուղի, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգ:
Տարածքում արդեն իսկ տնկվել է 1400 ծառ:
