Հայաստանը պահպանում է իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները. Զախարովա

Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Հայաստանն ավելի քան երկու տարի ձեռնպահ է մնում ՀԱՊԿ ձևաչափով միջոցառումներին մասնակցելուց, սակայն միևնույն ժամանակ մնում է նրա լիիրավ անդամը, որն իրեն է վերապահում բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները», – ասել է Զախարովան։ 

Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունել է Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը, ապրիլին փաստաթուղթը վավերացրել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մաքսային միության մեջ գտնվելը և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հետ անհնար է։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել առևտրային արտոնությունները, որոնք ստանում էր Միությանը անդամակցելու շնորհիվ, այն է՝ Միության երկրների համար 5% միասնական ցածր սակագնային դրույքաչափը և նույնիսկ մի քանի դեպքերում ապրանքների անմաքս ներմուծման իրավունքը։

Leave a Comment