Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում

Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում

The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան պաշտոնապես հերքել է Լիբանանում ռազմական միջամտության հնարավորությունը։ Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դժգոհ լինելով Իսրայելի կողմից «Հեզբոլլահին» արագ հաղթելու անկարողությունից, բազմիցս ակնարկել է, որ ցանկանում է լիբանանյան հակամարտության կարգավորումը «հանձնել» Սիրիային։

Թրամփի վարչակազմը, չնայած Իրանի հետ կնքած հուշագրին, շարունակում է բազմակողմանի ճնշումներ գործադրել՝ «Հեզբոլլահին» զինաթափելու համար։ Այդ նպատակով Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել խմբավորման դաշնակիցների, մասնավորապես՝ «Մարադա» շարժման առաջնորդ Սուլեյման Ֆրանժիեի նկատմամբ։ Ի պատասխան Թրամփի ակնկալիքների՝ ալ-Շարաան շեշտել է, որ Դամասկոսը Լիբանանի հետ փնտրում է տնտեսական կապեր, այլ ոչ թե ռազմական ճանապարհ, և նախընտրում է դիվանագիտական կարգավորումը:

The Jerusalem Post-ի վերլուծությամբ՝ այս իրավիճակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը շարունակում է տարբեր գործիքներ օգտագործել տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելու և հակառակորդին թուլացնելու համար՝ չնայած գործընկերների զգուշավոր դիրքորոշմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment