Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի ամենախնդրահարույց հատվածներում՝ բոլոր այն թաղամասերում, որտեղ առկա էր մանկապարտեզային խնդիր, տրվում են լուծումներ:
- Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա, շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Կձևավորվի 6 խումբ:
- Արաբկիր վարչական շրջանի հ.24 և Ավան վարչական շրջանի մսուր-մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները ևս շարունակվում են:
- Արաբկիր վարչական շրջանի Կորեայի ձորի նոր մանկապարտեզի շենքի կառուցման ու բակի բարեկարգման նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները շուտով կավարտվեն, որից հետո կներկայացվեն համապատասխան փորձաքննությունների:
Մինչ այդ, Հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում իրականացվող մանկապարտեզի գործունեությունը տեղափոխվել է այլ տարածք, երեխաների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ:
- Երևանի քաղաքապետարանի կողմից վարձակալած հարմարավետ տարածք է տեղափոխվել նաև Կիլիկիա թաղամասի մանկապատեզը, որի շենքը 3-րդ աստիճանի վթարայնության էր:
- Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով շարունակվում են Երևանի հ.112, 36, 97, 164, 143, 99, 95 մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքները:
