Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ իր երկիրը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հեռանա հարավային շրջաններից։
Չնայած գործող հրադադարին՝ իսրայելական ուժերը կշարունակեն մնալ անվտանգության գոտում՝ քաղաքացիներին «Հեզբոլլահի» հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Սաարը շեշտել է, որ Լիբանանի ինքնիշխանությունը տասնամյակներ շարունակ խախտվել է Իրանի և նրա աջակցությունը վայելող «Հեզբոլլահի» կողմից։
