Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA




Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին մնացել է Շվեյցարիայում՝ գլխավորելու փորձագիտական մակարդակով ԱՄՆ-ի հետ  խորհրդակցություններում իրանցի բանակցողների խումբը:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը:Ըստ գործակալության տեղեկատվության՝ բանակցությունների այդ փուլը կսկսվի հունիսի 22-ին, դրան նաև կմասնակցեն միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:Հիմնական պատվիրակությունը, ներառյալ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտգործնախարար Աբբաս Արաղչին և Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին, արդեն մեկնել են Շվեյցարիայից:Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Պակիստանը և Կատարը հանդիպումից հետո հայտարարել են, որ տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում այս շաբաթ կշարունակվեն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։


 


 



 


 

Leave a Comment